
Արթուր Գագիկի Վանեցյան (դեկտեմբերի 8, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն:
Զինվորական կոչումը՝ գեներալ-մայոր:
2018 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 21-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էր։
2020 թվականի ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ակնարկել է այն մասին, որ միգուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արթուր Վանեցյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնի հեռացնելու պատճառը նրա օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելն էր, որի մասին «փաստերի ճնշման ներքո» Վանեցյանը ստիպված է եղել խոստովանել վարչապետին:
Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ի տնօրենի կողմից բազմիցս պարգևատրվել է: ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արժանացել է Վազգեն Սարգսյան մեդալի: ՀՀ նախագահի հրամանով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Արթուր Վանեցյանն ամուսնացած է, ունի երկու զավակ: