Աննա Հակոբյան

Աննա Հակոբյան
Աննա Հակոբյան

Աննա Վաչիկի Հակոբյան (փետրվարի 1, 1978, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավար, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հեղինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը:

1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։ 2001 թվականին ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում։

Աննա Հակոբյան
Աննա Հակոբյան

Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է։ Զավակներն են՝ Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին (ծնված 2015 թվականի օգոստոսի 17-ին)։ Որդին 2018 թվականի հուլիսին զորակոչվել է բանակ: