Վերիշեն գյուղում կատարված սպանության փորձը բացահայտվել է. դեպքը եղել է ննջասենյակում

Վերիշեն գյուղում կատարված սպանության փորձը բացահայտվել է. դեպքը եղել է ննջասենյակում

Ապրիլի 7-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վերիշեն գյուղի 36-ամյա մի բնակիչ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրությաւն տալու:

Նույն օրը Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձը) 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության, Գորիսի բաժնի եւ Գորիսի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն գյուղի 30-ամյա բնակիչը ապրիլի 7-ին, ժամը 00.15-ի սահմաններում, տուժածի տան ննջասենյակում սուր-կտրող-ծակող գործիքով խփել է նրա կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք։

30-ամյա տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է ՁՊՎ:

Կատարվում է նախաքննություն:

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Read More

Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Արցախում, ոչնչացնում է խաղաղ բնակչությանը և կիրառում արգելված զենք․ Զ. Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի օգտագործման մասին, նաև գրառմանը…