Ինչպիսի՞ վտանգներ է պարունակում դեպրեսիան | NEWS.am Medicine

Ինչպիսի՞ վտանգներ է պարունակում դեպրեսիան | NEWS.am Medicine

Մեծ դեպրեսիվ խանգարմամբ (ՄԴԽ) մարդկանց շրջանում դիտվում են ԴՆԹ-ում էպիգենետիկ փոփոխություններ, որոնք նպաստում են ավելի արագ բջջային ծերացմանը եւ մեծացնում են վաղաժամ մահվան հավանականությունը: Այս մասին հաղորդվում է Translational Psychiatry ամսագրում հրապարակված հոդվածում:

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները անալիզի են ենթարկել ՄԴԽ-ով 49 պացիենտների արյան նմուշները՝ որոշելու համար մեթիլացման մակարդակը. ԴՆԹ-ի որոշակի հատվածներին մեթիլային խմբերի միացությունները, ինչն ազդում է գեների ակտիվության վրա: ԴՆԹ-ի մեթիլացումը տարիքին զուգահեռ փոխվում է, ուստի այն կարելի է օգտագործել մարդու կենսաբանական տարիքի հայտնաբերման համար: ՄԴԽ-ով մարդկանց շրջանում մեթիլացման պատերնները ցույց են տալիս, որ դրանց բջջային տարիքը միջինում բարձր է եղել 60 մարդուց բաղկացած հսկիչ խմբում ընդգրկվածների համեմատությամբ:

Գիտնականները մահվան հավանականությունը չափել են GrimAge մաթեմատիկական ալգորիթմի միջոցով, որը գնահատում է կյանքի մնացած տեւողությունը: Պարզվել է, որ ՄԴԽ-ով մարդկանց շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը ավելի մեծ է, քան դեպրեսիվ խանգարում չունեցող նույն տարիքի մարդկանց շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Read More

Ընդամենը ԹԱՕ մեկ սարք եւ երկու պացիենտ․ Փորձի մասնակիցներին խնդրել են ընտրություն կատարել | NEWS.am Medicine

Կորոնավիրուսային հիվանդության աճին զուգահեռ՝ շատ երկրներում բարձրանում է ԹԱՕ սարքերի պակասի խնդիրը․ դրանց կարիքն ունեցող պացինետները չափից ավելի…