Սպանված ֆրանսիացի ուսուցիչ Սամուել Պատիի լուսանկարը գտնվել է 18-ամյա կնոջ տան խուզարկության ժամանակ, որը կասկածվում է Բեզյեում իսլամականների հարձակման նպատակով հնարավոր դավադրության մեջ, հայտնել են ահաբեկչության դեմ պայքարի դատախազությունից, փոխանցում է Reuters-ը:
Ֆրանսիական դատախազությունն ավելի վաղ Բեզյեում կալանավորել էր 5 կանանց եւ նախաքննություն սկսել իսլամական հարձակման հնարավոր դավադրության հետ կապված:
Անցյալ տարվա հոկտեմբերին Պատիի դաժան սպանությունը Ֆրանսիան սարսափի էր մատնել եւ նոր մտավախություններ առաջացրել երկրում իսլամականների ահաբեկչական հարձակումների հետ կապված:
Դատախազությունից հավելել են, որ 18-ամյա աղջիկը հատուկ ծառայությունների տեսադաշտում չի եղել: Նրա տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են գրություններ, որոնցում հիշատակվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, նացիստական խորհրդանիշները եւ եկեղեցուց ոչ հեռու գտնվող տեղանքի պլանը: