Եղանակը Հայաստանում. Հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Եղանակը Հայաստանում. Հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Հայաստանի հյուսիսային շրջաններում ապրիլի 9-ին երեկոյան ժամերին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Մյուս շրջաններում ուրբաթ կդիտվի առանց տեղումների եղանակ: Արդեն հանգստյան օրերին տեղումները կսկսվեն ամենուր, օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի: Քամին՝ հարավ-արեւելյան՝ 5-10 մ/վրկ ուժգնությամբ: NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10 +12, վաղը ցերեկը՝ +27 +29:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +16 +21,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +16 +21,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +24 +26,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +16 +21,

Լոռիում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +22 +27,

Տավուշում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +24 +29,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +16 +21,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +26 +28,

Արարատում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +27 +29,

Արմավիրում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +27 +29,

Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +16 +21,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +27 +29,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +30 +33,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +21 +26,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +28 +32:

 

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Լոնդոնի մետրոյում Շուշին ադրբեջանական ներկայացնող պաստառները հանվում են․ դեսպանություն
Read More

Լոնդոնի մետրոյում Շուշին ադրբեջանական ներկայացնող պաստառները հանվում են․ դեսպանություն

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության, ինչպես նաեւ Միացյալ Թագավորությունում գործող մի շարք համայնքային կազմակերպությունների ներկայացված բողոքներից հետո, հայկական պատմամշակութային…
Նուրգալիևի խոսքով` հայ-ադրբեջանական հաղորդակցության վերականգնումը ձեռնտու է նաև հարևան երկրներին
Read More

Նուրգալիևի խոսքով` հայ-ադրբեջանական հաղորդակցության վերականգնումը ձեռնտու է նաև հարևան երկրներին

«Տարածաշրջանի պետությունները կարող են օգտվել ղարաբաղյան հակամարտության շրջանակներում վերաբացվող տարանցիկ հաղորդակցության ուղիներից», – «Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթին տված հարցազրույցում…