Լավ նորություն՝ ոլորտի համար. Գյուղատնտեսական կոոպերատիվները կազատվեն շահութահարկից. Բաբկեն Թունյան

Լավ նորություն՝ ոլորտի համար. Գյուղատնտեսական կոոպերատիվները կազատվեն շահութահարկից. Բաբկեն Թունյան

Գյուղատնտեսական կոոպերատիվները կազատվեն շահութահարկից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Լավ նորություն՝ գյուղատնտեսական ոլորտի համար»:

Նա, մասնավորապես, հավելել է. «ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, որի համաձայն՝

գյուղատնտեսական կոոպերատիվները եւ սպառողական կոոպերատիվները նույնպես կհամարվեն գյուղատնտեսական արտադրանք արտադրող եւ մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ազատված կլինեն շահութահարկից՝ իրենց անդամների (մասնակիցների) կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով։

Հիշեցնեմ՝ ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված է, որ հարկման նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող են համարվում եւ, հետեւաբար, շահութահարկից ազատվում են միայն գյուղատնտեսական արտադրանքի անմիջական արտադրողները: Նման կարգավորման պայմաններում իրենց անդամների կողմից արտադրված գյուղատնտեսական ապրանքն իրացնելու դեպքում գյուղատնտեսական կոոպերատիվները կամ սպառողական կոոպերատիվները չեն համարվում գյուղատնտեսական ապրանք արտադրողներ եւ չեն օգտվում շահութահարկից ազատման արտոնությունից։

Ոլորտի խաղացողները այս կարգավորումը համարում էին գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման հիմնական խոչընդոտ։ Այժմ այդ խնդիրը լուծվում է։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էականորեն բարելավել գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրը՝ նախադրյալներ ապահովելով վերջիններիս ստեղծման եւ զարգացման համար:

Շնորհակալություն եմ հայտնում Գյուղդաշինքին՝ կառավարության եւ ԱԺ պատգամավորների հետ արդյունավետ աշխատելու համար։

Լավ նորություն՝ գյուղատնտեսական ոլորտի համար Գյուղատնտեսական կոոպերատիվները կազատվեն շահութահարկից ՀՀ ԱԺ տնտեսական…

Опубликовано Babken Tunyan / Բաբկեն Թունյան Среда, 7 апреля 2021 г.

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Ադրբեջանցիներն անարգել շարժեր են իրականացնում. այս մեքենան վնասվել է Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին․ Աբրահամյան (ֆոտո)
Read More

Ադրբեջանցիներն անարգել շարժեր են իրականացնում. այս մեքենան վնասվել է Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին․ Աբրահամյան (ֆոտո)

Ադրբեջանական շարասյունները Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի, Քաշաթաղի շրջան-Շուշի ճանապարհով անարգել շարժեր են իրականացնում։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում…
Read More

Washington Post. ՌԴ-ն ու ՉԺՀ-ն նոր պատվաստանյութերի շնորհիվ մեծացնում են իրենց ազդեցությունը համաշխարհային ասպարեզում

Ռուսաստանը եւ Չինաստանը մեծացնում են իրենց ազդեցությունը համաշխարհային ասպարեզում՝ նոր կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստանյութերի ստեղծման եւ դրանք այլ…