ՊԵԿ նախագահը Նիդերլադների դեսպանի հետ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր

ՊԵԿ նախագահը Նիդերլադների դեսպանի հետ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր

Ապրիլի 8-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է  ՀՀ-ում Նիդերլադների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին. քննարկվել են հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի Հանրապետության եւ Նիդերլանդների Թագավորության միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջեւ առկա է իրավապայմանագրային բազա, որը հնարավորություն է տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:

էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ Նիդերլանդների ֆինանսների նախարարության միջեւ, Հայաստանի եւ Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների  միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա տեխնիկական օժանդակության միջոցառումների իրականացման ընթացքը, որոնք նպաստում են ՊԵԿ  աշխատակիցների կարողությունների զարգացմանը եւ փորձի փոխանակմանը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել  գործուն քայլեր իրականացնել երկու երկրների հարկային եւ մաքսային մարմինների միջեւ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Read More

Ռուսաստանն ու Սիրիան ԱՄՆ-ին մեղադրել են «Իսլամական պետության» գրոհայինների պատրաստման մեջ

Ամերիկացի հրահանգիչները «Էլ Հոլ» ճամբարում ձերբակալվածների թվից «Իսլամական պետության» մոտ 30 գրոհայինների են պատրաստում անօրինական զինված խմբավորումների շարքերը…