Ֆիլիպիններում տղամարդը մահացել է 300 կքանիստից հետո, որը սահմանվել է որպես պարետային ժամը խախտելու պատիժ, գրում է BI-ը:
28-ամյա Դարեն Մանաոգ Պենարենդոնդոն ջուր է գնել Կավիտե նահանգի խանութներից մեկում, երբ նրան կանգնեցրել են տեղի իշխանությունները եւ որպես պարետային ժամը խախտելու պատիժ ստիպել 300 կքանիստ կատարել:
Տղամարդու ընկերուհին ԶԼՄ-ներին հայտնել է, որ Պենարենդոնդոն սուր ցավ է զգացել, երբ վերադարձել է տուն: Նա ասել է, որ նրա մոտ ծնկների եւ ազդրերի սուր ցավ է եղել, ավելի ուշ ՝ ուշագնացություն: «Նրա դեմքը մանուշակագույն դարձավ, եւ նա դադարեց շնչել»,-պատմել է նա:
Իշխանությունները հայտարարել են, որ հետաքննում են միջադեպը: