«Փաստ». «Երիտասարդական» նախարարություն․ Արդարադատության նախարարության ղեկավար կազմի միջին տարիքը 32 է

«Փաստ». «Երիտասարդական» նախարարություն․ Արդարադատության նախարարության ղեկավար կազմի միջին տարիքը 32 է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին արդարադատության նախարարի տեղակալ նշանակվեց Սուրեն Գրիգորյանը՝ վայր դնելով ԱԺ պատգամավորի մանդատը: Շատերն արձանագրեցին, որ նոր փոխնախարարը ընդամենը 28 տարեկան է: Սակայն այս հանգամանքը գոնե արդարադատության նախարարության համար, կարծես, սովորական է:

Պարզվում է՝ այս գերատեսչության ղեկավար կազմի միջին տարիքը… 32 է: Մասնավորաբար, նախարար Ռուստամ Բադասյանը 30 տարեկան է, նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը՝ 31, մյուս տեղակալը՝ Արմեն Հովհաննիսյանը՝ 32: Նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը 29 տարեկան է, նրա տեղակալ Սոսի Վարդանյանը՝ 30:

Մի խոսքով՝ իսկական «երիտասարդական» նախարարություն: Այս, ինչպես նաև աշխատանքային փորձի տեսակետից տարբերվում է միայն օրերս նախարարի առաջին տեղակալ նշանակված Քրիստիննե Գրիգորյանը (ծնվ. 1981 թ.)»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Read More

Սեուլը Փհենյանին կխնդրի շարունակել հարավկորեացի պաշտոնյայի սպանության հետաքննությունը

Սեուլը Փհենյանին կխնդրի շարունակել Հարավային Կորեայի կառավարության պաշտոնյայի սպանության հետաքննությունը, որը գնդակահարվել էր հյուսիսկորեացի զինվորականների կողմից այն բանից…
Read More

«Ժողովուրդ». Թանկացումներ սպառողական շուկայում. որքանով են բարձրացել առաջին անհրաժեշտության ապրանքների գները

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: Այս…