«Փաստ». Բուժաշխատողների աշխատավարձերը փոփոխության չեն ենթարկվել

«Փաստ». Բուժաշխատողների աշխատավարձերը փոփոխության չեն ենթարկվել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրապետության ողջ տարածքում նախորդ տարվա մարտից բուժաշխատողները ուժերի գերլարումով պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ։ Բացի դրանից, սեպտեմբերից, պայմանավորված պատերազմական իրավիճակով, նրանք դարձյալ մեծ ծավալի աշխատանք են կատարել։

Այժմ կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշները դարձյալ աճ են գրանցում՝ նոր լարվածություն առաջացնելով առողջապահական համակարգում: «Փաստ» թերթը հարցում էր ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե նշյալ համատեքստում բուժաշխատողները (խոսքը բոլոր օղակների բուժաշխատողների մասին է) ստացե՞լ են հավելավճարներ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա 2020 թվականի մարտի 1-ից քանի՞ անգամ և ի՞նչ չափով:

Հարցրել էինք նաև, թե վերջին մեկ տարվա ընթացքում որքանո՞վ է բարձրացել բուժաշխատողների աշխատավարձը։ Նախարարությունից պատասխանել են. «Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարով և ռազմական դրությամբ պայմանավորված բուժաշխատողներին վարձատրելու համար հավելավճարներ չի սահմանել:

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը՝ բուժաշխատողների աշխատավարձը, այդ թվում՝ հավելավճարը, սահմանվում է տվյալ ընկերության տնօրենի կողմից»: Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ «2020 թվականի ընթացքում բուժաշխատողների աշխատավարձերը փոփոխության չեն ենթարկվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Սուրեն Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ամփոփել են 2020-ին Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների կատարման արդյունքները
Read More

Սուրեն Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ամփոփել են 2020-ին Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների կատարման արդյունքները

Հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ…
Ռազմական հեղաշրջման մասին հայտարարած Սարգիս Կարապետյանը ձերբակալվել է
Read More

Ռազմական հեղաշրջման մասին հայտարարած Սարգիս Կարապետյանը ձերբակալվել է

Դեկտեմբերի 24-ին Հանրապետության hրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում հնչել են հանրահավաքի մասնակիցներին ուղղված՝ իշխանությունը բռությամբ զավթելու, սահմանադրական կարգը բռնի…
Read More

Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործությունների մասով ապացույցների հավաքագրման գործընթաց է սկսվել. Դատախազություն

2020թ. հուլիսից-հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած ԼՂՀ-ի, ԱՀ-ի եւ…