Տոկիոն Պեկինին խնդրել է դադարեցնել Ճապոնիայի քաղաքացիներից կորոնավիրուսի անալ թեստեր վերցնելը

Տոկիոն Պեկինին խնդրել է դադարեցնել Ճապոնիայի քաղաքացիներից կորոնավիրուսի անալ թեստեր վերցնելը

Տոկիոն Պեկինին խնդրել է դադարեցնել Չինաստան մուտք գործելիս Ճապոնիայի քաղաքացիներից կորոնավիրուսի անալ թեստեր վերցնելը, քանի որ դա «հոգեկան տառապանք է առաջացնում»:

«Որոշ ճապոնացիներ Չինաստանում դեսպանատանը հայտնել են, որ անալ թեստ են հանձնել, ինչը հոգեբանական անհարմարության պատճառ է դարձել»,- ասուլիսում  նշել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:

Նա ասել է, որ կառավարությունը դեռ պետք է պատասխան ստանա Պեկինից ընթացակարգի փոփոխության վերաբերյալ՝ ավելացնելով, որ հայտնի չէ, թե Ճապոնիայի քանի քաղաքացի է կորոնավիրուսի նման թեստեր անցել, հաղորդում է Reuters-ը:

Չինաստանի որոշ քաղաքներ պոտենցիալ վարակների հայտնաբերման համար անալ նմուշներ են օգտագործել: Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը հայտարարել է, որ Պեկինում անալիզների մեթոդները «գիտականորեն հիմնավորված» են եւ «համահունչ են համաճարակային իրավիճակի փոփոխություններին, ինչպես նաեւ համապատասխան օրենքներին եւ կանոնակարգերին»:

Ճապոնիայի պահանջը ներկայացվել է անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարել է, որ Չինաստանի կառավարությունը անալ թեստեր է օգտագործել ամերիկացի դիվանագետներին ստուգելու համար: Պեկինը պնդում է, որ դա արվել է «սխալմամբ», Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նաեւ հերքում է, որ ամերիկացի դիվանագետները պետք է անալ թեստեր հանձնեն։

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Նիկոլ Փաշինյանը, կարմիրբերետավորների օղակի մեջ, երթով անցավ քաղաքի կենտրոնական փողոցներով ու վերադարձավ Կառավարություն
Read More

Նիկոլ Փաշինյանը, կարմիրբերետավորների օղակի մեջ, երթով անցավ քաղաքի կենտրոնական փողոցներով ու վերադարձավ Կառավարություն

ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո, որով Զինված ուժերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, լարված իրավիճակ…