ՄԱՐՏԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ՄԱՐՏԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր դուք ստիպված եք ամեն ինչ հապճեպ անել: Անգամ եթե ճակատագիրն այնպես դասավորվի, որ սիրելիին ստիպված լինեք հաջողություն ասել կամ էլ սեր խոստովանել ձեր սիրելիին, ապա դա պետք է առավելագույնս արագ անեք:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի համոզել ձեզ, որ իրականում ձեր վախերն անհիմն են եւ որ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի: Աշխատեք հավատալ նրան 100 տոկոսով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր կողմից արված քայլերը կարող են խանգարել ընտանիքի անդամների հետ ձեր հարաբերություններին: Նրանք կփորձեն հասկացնել ձեզ, որ դուք կարող եք ժամանակավոր որոշումներ կայացնել, իսկ դուք հակառակը կպնդեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ժամանակ հատկացրեք ձեր սիրելիին, հակառակ դեպքում` նա կկարծի, թե ձեզ այլեւս պետք չէ: Օրն ավելի լավ է անցկացնեք միասին զբոսնելով եւ համբուրվելով:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր հոգու հետ խաղալու ցանկություն կունենա: Նա ամեն կերպ կփորձի ձեզ ծաղրել եւ կատակել ձեզ հետ: Դուք դժվարությամբ կկարողանաք ընդդիմանալ նրան, սակայն անհնարին ոչինչ չկա:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դատողություններն ու համոզվածությունն առ այն, որ ձեր անձնական կյանքում առկա խնդիրները կարող են լուծել միայն տարիների փորձն ու իմաստությունը, կփչացնեն ոչ միայն ձեր տրամադրությունը, այլեւ անձնականը: Հենվեք միայն ձեր բնազդի վրա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելին չի ցանկանա ձեզ հիշեցնել ձեր համատեղ կյանքի ինչինչ պահեր, թեեւ դա օգտակար կլներ ձեր հարաբերությունների զարգացման համար: Աշխատեք ակնարկել նրան այդ մասին եւ փորձել միասին հիշել անցյալը:

ԿԱՐԻճՆ

Այսօր դուք ամենագեղեցիկ զույգը կլինեք եւ ոչ միայն ֆիզիկապես: Բոլորը ձեզ մատով ցույց կտան եւ միմյանց կշշնջան, թե որքան ներդաշնակ զույգ եք դուք: Շարունակեք հիացնել շրջապատին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք դժվարությամբ կկարողանաք գրավել հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը, անգամ եթե իդեալական հագնված եւ խնամված լինեք:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա ձեզ ցուցադրել իր ֆիզիկական եւ մտավոր առավելությունները ձեր հանդեպ: Դուք պետք է կա’մ ընդունեք դրանք, կա’մ էլ ապացուցեք նրան, որ դուք նրանից ոչնչով պակաս չեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ակտիվորեն կքննադատի այն, ինչ դուք կպատմեք նրան, ինչն, իհարկե, հաճելի չի լինի ձեզ: Սակայն նրա քննադատության մեջ կարող է առողջ բանականության հատիկ լինել:

ՁԿՆԵՐ

Բարեհաջող օր է ինչ-որ բան առաջին անգամ անելու համար: Օրինակ` համբուրել սիրելիին կամ էլ սեր խոստովանել նրան:

Աղբյուրը՝ Junona.org

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

Total
1
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts