«Մանչեսթեր Սիթիի» 21-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ) | NEWS.am Sport

«Մանչեսթեր Սիթիի» 21-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ) | NEWS.am Sport

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Վուլվերհեմփթոնին»։

4։1 հաշվով հաղթանակ տարավ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը։ Հաշիվը բացվեց «Վուլվերհեմփթոնի» բելգիացի կիսապաշտպան Լեանդեր Դենդոնքերի ինքնագոլից հետո։ Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը, սակայն վերջնամասում մանչեսթերյան թիմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, աչքի ընկավ նաեւ ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը։

«Մանչեսթեր Սիթին» 21-րդ անընդմեջ հաղթանակը տարավ բոլոր մրցաշարերում։ Սա ռեկորդային շարք է անգլիական թիմերի համար։

«Մանչեսթեր Սիթին» 27 խաղից հետո 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 15 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վուլվերհեմփթոնը» 12-րդն է՝ 34 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Վուլվերհեմփթոն»՝ 4։1 (տեսանյութ)

Լեանդեր Դենդոնքեր, 15, ինքնագոլ, Գաբրիել Ժեզուս, 80, 90+5, Ռիյադ Մահրեզ, 90 – Քոնոր Քոդի, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Total
5
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը պայքարում են Հայաստանի չեմպիոնի կոչման համար (Տեսանյութ, Live) | NEWS.am Sport
Read More

Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը պայքարում են Հայաստանի չեմպիոնի կոչման համար (Տեսանյութ, Live) | NEWS.am Sport

Երեւանի պետական օլիմպիական մարզական քոլեջում ավարտին մոտեցող ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնության վերջին օրը պայքարի մեջ են մտել գերծանր…