
Իտալիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» տանը մրցեց «Սպեցիայի» հետ եւ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։
Իտալացի Անդրեա Պիրլոյի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան հարձակվողներ, իսպանացի Ալվարո Մորատան, իտալացի Ֆեդերիկո Կիեզան եւ պորտուգալացիԿրիշտիանու Ռոնալդուն։
«Յուվենտուսը» 49 միավորով երրորդ տեղում է, «Սպեցիան» 16-րդն է՝ 25 միավոր։
Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր
«Յուվենտուս» – «Սպեցիա»՝ 3։0 (տեսանյութ)
Ալվարո Մորատա, 62, Ֆեդերիկո Կիեզա, 71, Կրիշտիանու Ռոնալդու, 89
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում