Բուժման նոր մոտեցումը հույս կպարգեւի ողնաշարի վնասվածքներով պացիենտներին | NEWS.am Medicine

Բուժման նոր մոտեցումը հույս կպարգեւի ողնաշարի վնասվածքներով պացիենտներին | NEWS.am Medicine

Յեյլի համալսարանի եւ Սապորոյի բժշկական համալսարանի մասնագետները ողնուղեղի վնասվածքների բուժման նոր մեթոդ են փորձարկել:

Ըստ Новости Mail.RU-ի՝ ցանկանալով փորձարկել մեթոդի անվտանգությունն ու մատչելիությունը, գիտնականները փորձի մեջ ներգրավել են ողնաշարի կայուն, չներթափանցող վնասվածքով 13 պացիենտի, որոնք այդ վնասվածքները ստացել են բուժումը սկսելուց մի քանի շաբաթ առաջ բարձրությունից ընկնելու հետեւանքով։

Վնասվածքի հետեւանքով պացիենտների մոտ նկատվել են շարժական ֆունկցիաների, մարմնի զգայունության կորուստ, աղիների եւ միզապարկի աշխատանքի խանգարում: Բոլոր պացիենտներին ներարկել են իրենց ոսկրածուծից ստացված մեզենխիմալ ցողունային բջիջներ: Այս բջիջները կարող են վերածվել տարբեր տեսակի բջիջների, այդ թվում՝ նեյրոնների:

13 պացիենտներից 12-ի մոտ ցողունային բջիջների ներդրումից հետո վեց ամսվա ընթացքում նկատվել է նրանց վիճակի զգալի բարելավում: Հինգ պացիենտների մոտ բարելավումը երեւացել է մեկ օր անց, մինչդեռ հիմնական նյարդային համակարգի գործառույթները, ներառյալ քայլելու եւ ձեռքերը շարժելու ունակությունը, սկսել են վերականգնվել թերապիայից հետո առաջին շաբաթների ընթացքում:

Կարեւոր է, որ փորձարկվողների մոտ կողմնակի բարդություններ չեն գրանցվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

Total
5
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Վանաձորում եւ Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիր | NEWS.am Medicine
Read More

Վանաձորում եւ Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիր | NEWS.am Medicine

Վանաձորում եւ Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում մեկնարկել են կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտությունները: Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարության մամլո…
Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվն աշխարհում կրկնակի անգամ գերազանցել է վարակվածների թիվը | NEWS.am Medicine
Read More

Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվն աշխարհում կրկնակի անգամ գերազանցել է վարակվածների թիվը | NEWS.am Medicine

Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվը կրկնակի անգամ գերազանցում է վարակվածների թիվը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հիմնվելով…