Բջջային սարքերի հաճախակի օգտագործումը կարող է ազդել երեխաների ուղեղի վրա. հետազոտություն | NEWS.am Medicine

Բջջային սարքերի հաճախակի օգտագործումը կարող է ազդել երեխաների ուղեղի վրա. հետազոտություն | NEWS.am Medicine

Բջջային սարքերի հաճախակի օգտագործումը կարող է ազդել երեխաների ուղեղի վրա: Այս մասին ասվում է Բուդապեշտի համալսարանից հետազոտողների ուսումնասիրության մեջ:

Սովորաբար մարդն առաջին հերթին ուշադրություն է դարձնում ամբողջական պատկերին, որից հետո սկսում է նայել դետալները: Սակայն երեխաների մոտ աշխարհընկալումը փոխվում է:

Հետազոտությունները ցույց են տվել, որ թվային սարքերի օգտագործումն ազդում է երեխաների կոգնիտիվ եւ սոցիալ-էմոցիոնալ զարգացման վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Computers in Human Behavior ամսագրում:

«Գլոբալ պատկերի վրա ուշադրության կենտրոնացումը կօգնի մեզ աշխարհն ընկալել հետողական մոդելներով, այլ ոչ թե իրար հետ չկապակցված կետերով»,-ասել է հետազոտության հեղինակ Վերոնիկա Կոնոկը:

Ընդհանուր պատկերի վրա կենտրոնացումը ավտոմատ պրոցես է, նույնիսկ եթե մենք ցանկանում ենք նշմարել դետալները: Սակայն երեխաների մոտ, որոնք մեծանում են բջջային սարքերը ձեռքին, կենտրոնացումը փոխվել է: Նրանք ավելի արագ արձագանքում են դետալներին:

Գիտնականների խոսքով՝ փոքր տարիքում ուղեղն ավելի պլաստիկ է, իսկ դա նշանակում է, որ էֆեկտը կարող է երկարաժամկետ լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

Total
2
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Read More

Ստեփանակերտի ռմբակոծությունը շարունակվում է, նույնիսկ քաղաքացիներին տեղափոխող շտապօգնության մեքենաները կարող են հարված ստանալ. Արսեն Թորոսյան | NEWS.am Medicine

Ադրբեջանը այսօր առավոտյան վերսկսել է Ստեփանակերտի ռմբակոծությունը, Արցախի մայրաքաղաքի տարածքում նորից տրվել են օդային տագնապները: Այս պայմաններում գրեթե…
Pfizer-ի պատվաստանյութն արդյունավե՞տ է արդյոք կորոնավիրուսի նոր շտամների դեմ | NEWS.am Medicine
Read More

Pfizer-ի պատվաստանյութն արդյունավե՞տ է արդյոք կորոնավիրուսի նոր շտամների դեմ | NEWS.am Medicine

Տեխասի համալսարանի գիտնականների հետ համատեղ Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութի մշակողները գնահատել են պատվաստանյութի արդյունավետությունը կորոնավիրուսի բրազիլական շտամի դեմ: Նրանք…