Թրամփն ու նրա կինը հունվարին պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, հայտնում են լրատվամիջոցները

Թրամփն ու նրա կինը հունվարին պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, հայտնում են լրատվամիջոցները

Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի դեմ հունվարին է պատվաստվել՝ դեռեւս ԱՄՆ նախագահի պաշտոնում լինելով, նրա կինը նույնպես պատվաստվել է, հայտնել է Թրամփի խորհրդականը Axios պարբերականին:

Խորհրդականը չի հստակեցրել, թե որ արտադրողի պատվաստանյութով են պատվաստվել Թրամփն ու նրա կինը: Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի պաշտոնից նրա հեռանալու պահին երկու պատվաստանյութ էր հավանություն ստացել՝ Moderna-ի եւ Pfizer-ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2020 թվականի հոկտեմբերին Թրամփը հիվանդացել էր COVID-19-ով եւ հայտարարել հիվանդության դեմ իմունիտետի առկայության մասին: Դեկտեմբերին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով Սպիտակ տան չներկայացած ներկայացուցչին, հայտնել էր, որ այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփը դեռեւս չի նախատեսում պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Ներկայացուցիչը հստակեցրել էր, որ Թրամփը չի պատվաստվի, դա նրան առայժմ խորհուրդ չեն տալիս Սպիտակ տան բժիշկները:

ԱՄՆ-ում օգտագործման համար հավանություն են ստացել կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութեր: Դրանցից երկուսը պահանջում է երկու պատվաստում, երրորդը, որը Johnson & Johnson ընկերության արտադրանքն է, միայն մեկ: Բայդենը խոստացել է իր նախագահության առաջին 100 օրում կատարել կորոնավիրուսի դեմ 100 մլն պատվաստում: Ներկայումս, ըստ վիճակագրության, օգտագործվել է պատվաստանյութի ավելի քան 75 մլն դեղաչափ:

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Read More

Արցախի ԱԳ նախարարը ֆրանսիացի պատգամավորներին երախտագիտություն է հայտնել համերաշխության համար

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ: Այս մասին…