Ֆրանսիան հույս ունի, որ Հայաստանում երկխոսություն կհաստատվի

Ֆրանսիան հույս ունի, որ Հայաստանում երկխոսություն կհաստատվի

Ֆրանսիան հույս ունի, որ Հայաստանում երկխոսություն կհաստատվի, այսօր ասել է արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիանը:

«Մենք շատ ենք կարևորում ժողովրդավարությունը և կայունությունը Հայաստանում և հույս ունենք, որ երկխոսություն կհաստատվի` հիմնվելով Հայաստանի նախագահի և վարչապետի լեգիտիմության վրա», – ընդգծել է Մինսկի խմբում համանախագահող երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կրկին սրվել է երեկ. Զինված ուժերի Գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» է որակել և իր կողմնակիցներին հրավիրել Հանրապետության հրապարակ։ Ավելի ուշ նա հայտնել է, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությամբ է դիմել: Նախագահը դեռ չի ստորագրել այդ որոշումը:

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
«Հրապարակ». Ծառուկյանի որոշումը. Ն.Զոհրաբյանը, Մելքումյանը, Գևորգ Պետրոսյանը պետք է հաշտվեն մանդատից զրկվելու փաստի հետ
Read More

«Հրապարակ». Ծառուկյանի որոշումը. Ն.Զոհրաբյանը, Մելքումյանը, Գևորգ Պետրոսյանը պետք է հաշտվեն մանդատից զրկվելու փաստի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս փուլում շատ քչերին են ձեռնտու։ Ձեռնտու չէ առաջին հերթին «Իմ…