Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը և այդ ուղղությամբ արտասահմանյան գործընկերների հետ համագործակցությունը:

«Մենք ձեզ հետ միասին այսօր կքննարկենք ղարաբաղյան կարգավորման շուրջ իրավիճակը։ Կցանկանայի ձեր գնահատականները լսել, թե ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, Փրկարար ծառայությունը, սահմանապահները, և ինչպես է ընթանում այդ ուղղությամբ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների մեր արտասահմանյան գործընկերների հետ»,- ասել է Պուտինը ԱԽ նիստի ընթացքում:

Նիստին մասնակցել են Ռուսաստանի վարչապետը, Դաշնային խորհրդի նախագահը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, ներքին հետախուզության ղեկավարը:

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Read More

Դատական նիստերը կարող են անցկացվել հեռավար. ԲԴԽ-ն որոշում է ընդունել

Բարձրագույն դատական խորհուրդը կորոնավիրուսի պատճառով որոշում է ընդունել բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով, դատական…
Սպիտակ տունը եւս 10 միլիարդ դոլար է հատկացնում կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար
Read More

Սպիտակ տունը եւս 10 միլիարդ դոլար է հատկացնում կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար

Սպիտակ տունը լրացուցիչ 10 միլիարդ դոլար է հատկացնում երկրի ցածր եկամուտ ունեցող, փոքրամասնություններով հատվածներում եւ գյուղական բնակավայրերում պատվաստումների…