ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգված են հայաստանյան զարգացումներով

ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգված են հայաստանյան զարգացումներով

«Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանի վերջին իրադարձություններով։ Մասնավորապես անթույլատրելի ենք համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի երեկվա հայտարարությունը՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականի վերաբերյալ», – ասվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով զեկուցողների հայտարարությունում:

Շվեդիան ներկայացնող Բորիանա Աբերգի և ֆինլանդացի պատվիրակ Կիմմո Կիլյունեի համատեղ հայտարարությունում, որը հրապարակված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջում, կոչ է արվում «բոլոր քաղաքական ուժերին և պետական ինստիտուտներին լիովին հետևել ժողովրդավարական սկզբունքներին և Հայաստանի Սահմանադրության պահանջներին, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ներկա իրավիճակի անհապաղ թուլացման ուղղությամբ»:

«Հայաստանն անցնում է իր նորագույն պատմության շատ դժվարին փուլով և ավելի քան երբևէ կարիք ունի հանդարտության, զսպվածության, իմաստնության», – շեշտել են ԵԽԽՎ համազեկուցողները:

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Read More

Իր զինվորների հետ ծուղակն էր ընկել, ճեղքել էր շրջափակումը, փրկել տղաներին. կապիտան Սահակյանի հայրը՝ որդու սխրանքի մասին

Վաշտի հրամանատար, կապիտան Ալեքսան Սահակյանը պատերազմի առաջնագծում էր, երբ հայրը՝ Արսեն Սահակյանը, Գավառում լսեց որդու՝ «Մարտական խաչ» 1-ին…
Փակ շուկայի մոտ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծաղկի սրահի մեջ
Read More

Փակ շուկայի մոտ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծաղկի սրահի մեջ

Փետրվարի 23-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկա» ՍՊԸ-ի…