«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այսօր կհանդիպեն նախագահի հետ

«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այսօր կհանդիպեն նախագահի հետ

«Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությունը` վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ այսօր քիչ հետո հանդիպելու է նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում է շարժման ֆեյսբուքյան էջը:

Իսկ երեկոյան Ազգային ժողովի շենքի դիմաց նախատեսված է շարժման հանրահավաքը, որի ընթացքում ընդդիմադիրները կներկայացնեն նախագահի հետ հանդիպման արդյունքներն ու շարժման հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո ցուցարարները երթով շարժվեցի Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակեցին Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրեցին և գիշերն անցկացրին այստեղ։

Երեկ Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։ Ավելի ուշ նա հայտնեց, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությամբ է դիմել: Նախագահը դեռ չի ստորագրել այդ որոշումը:

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Read More

«Առաստաղից մի մաս է պոկվել ու ընկել քնած կնոջ վրա». Աղբյուր Սերոբի բնակիչները կրկին ճանապարհ են փակել (ֆոտո)

Աղբյուր Սերոբ 7 հասցեի  բնակիչները այսօր` սեպտեմբերի 26-ին, փակել էին ճանապարհը՝ իրենց դժգոհությունը հայտնելով հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի…
Read More

Երուսաղեմում հայոց պատրիարքը Իսրայելի նախագահին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումները

Երուսաղեմում հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին նամակ է հղել, որում կոչ է արել դադարեցնել…