ԱՄԷ-ն Իրանի հարցում այլ ճանապարհ չի տեսնում, քան դիվանագիտությունը

ԱՄԷ-ն Իրանի հարցում այլ ճանապարհ չի տեսնում, քան դիվանագիտությունը

ԱՄՆ նոր վարչակազմն իրավացի է՝ առաջնահերթություն տալով Իրանի հետ դիվանագիտությանը, եւ ԱՄԷ-ն այս հարցում այլ ընտրություն չի տեսնում: Այս մասին ասել է ԱՄԷ-ի նախագահի դինանագիտության հարցերով խորհրդական Անվար Գարգաշը, հայտնում է ԱՄԷ-ում բազավորված National Daily պարբերականը:

Նա շեշտել է բանակցային սեղանի շուրջ տարածաշրջանային խաղացողների մասնակցության անհրաժեշտությունը: Նա հստակ հասկացրել է, որ «ԱՄԷ-ն Իրանի հարցում այլ ճանապարհ չի տեսնում, դիվանագիտությունից բացի»: Էմիրությունների բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է իր երկրի հանձնառությունը Իրանի հետ հարաբերությունների ապաէսկալացիայի հարցում եւ ասել է, որ ԱՄԷ-ն անցյալում Թեհրանին արդեն նման ուղերձ հղել է Եվրամիության միջոցով:

«Նույնիսկ [ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք] առավելագույն ճնշման ժամանակ մենք եվրոպացիների միջոցով [Իրանին] տեղեկություններ ենք ուղարկել դիվանագիտության եւ ապաէսկալացիայի անհրաժեշտության մասին»,- ասել է նա:

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Արցախցիները 7 միլիարդ դրամի սոցիալական աջակցություն են ստացել, ամբողջ բյուջեն 25 միլիարդ դրամ է
Read More

Արցախցիները 7 միլիարդ դրամի սոցիալական աջակցություն են ստացել, ամբողջ բյուջեն 25 միլիարդ դրամ է

Հայաստանի կառավարությունը հաստատել է 15 միջոցառումները, որոնք ուղղված են Արցախյան պատերազմից տուժած քաղաքացիներին ժամանակավոր սոցիալական աջակցության ցուցաբերմանը: Այս…