Վարազդատ Հարոյանն ընտրել է խաղային համարը նոր թիմում (ֆոտո) | NEWS.am Sport

Վարազդատ Հարոյանն ընտրել է խաղային համարը նոր թիմում (ֆոտո) | NEWS.am Sport

Ղազախական «Աստանայի» ֆուտբոլիստներն ընտրել են խաղային համարները նոր մրցաշրջանի համար: Թիմի նորեկ Վարազդատ Հարոյանը հանդես կգա 3 համարի մարզաշապիկով, որով խաղում է նաև Հայաստանի ազգային հավաքականում: 

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը պահպանել է 11 համարը:

«Աստանայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Հարոյանի գեղեցիկ գոլը մարզումներից մեկի ընթացքում: Այս օրերին ղազախական ակումբը հավաք է անցկացնում Թուրքիայում:

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը վերջերս հեռացել էր ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող ռուսական «Տամբովից» և տեղափոխվել «Աստանա»: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 800 հազար եվրո:

28-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանից առաջ Եկատերինբուրգի «Ուրալից» էր տեղափոխվել «Տամբով», որի կազմում մասնակցել է Ռուսաստանի ընթացիկ առաջնության 8 հանդիպման: Դրանից առաջ նա «Ուրալում» հանդես էր գալիս 2017 թվականից: Նախկինում Հարոյանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում» ու Իրանի «Փադիդեհ» ակումբներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts