Ժերար Դեպարդիեն պատասխանել է բռնաբարության մեղադրանքին

Ժերար Դեպարդիեն պատասխանել է բռնաբարության մեղադրանքին

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն պատասխանել է բռնաբարության համար առաջադրված մեղադրանքին, հայտնում է La Repubblica-ն։

«Ես անմեղ եմ, այդ պատճառով ոչինչից չպիտի վախենամ»,- իրավիճակը մեկնաբանել է 72-ամյա արտիստը։ Նա նշել է, որ իր ենթադրյալ զոհը ոչ մի ապացույց չունի։ Դեպարդիեն հրաժարվել է խոսել երիտասարդ դերասանուհու մասին, որն իր դեմ մեղադրանք է ներկայացրել, սակայն ընդգծել է, որ մարտի 10-ին կլինի դատարանում եւ կապացուցի, որ իր դեմ ոչ մի ապացույց չկա։

«Այս բոլոր հոսքային ալիքներ, կապի նոր միջոցների, վեբ կայքերի, սոցիալական ցանցերի հետ կարծես ապրում ենք ականջակալներով, որոնք մշտապես բացասական եւ հաճախ կեղծ ու կանխակալ նորություններ են փոխանցում։ Ես այդ ամենն ատում եմ»,- հայտարարել է Դեպարդիեն։ Արտիստը վստահություն է հայտնել, որ դատավորը չի հավատա, որ ինքը կարող է բռանարար լինել։

Փետրվարի 23-ին հայտնի է դարձել, որ Դեպերդիեին բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների մեղադրանք են առաջադրել։ 22-ամյա դերասանուհին արտիստին մեղադրել է դեռ 2018թ․-ի ամռանը։ Քրեական գործը կարճել էին, սակայն ենթադրյալ զոհը նոր բողոք է ներկայացրել։ Դերասանուհու անունը չի բացահայտվում, սակայն հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ աղջիկն ու Դեպարդիեն բավական լավ ծանոթ են եղել. նա օգնել է դերասանուհուն կինոյում կարիերա սկսել։

 

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Read More

«Սարսափելի է ․․․ Ոչ մի սրբություն․․․»․ Միխայիլ Գալուստյանի նոր հրապարակումը

Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանն անդրադարձել է  Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի հրթիռակոծությանը։ Գալուստյանն իր միկրոբլոգում հրապարակել…