
Ինֆարկտը` սրտի կաթվածը, շատ վտանգավոր վիճակ է, որը կարող է հիվանդի մահվան հանգեցնել: Շատերը կարող են այդ վիճակը շփոթել խուճապային հարձակման հետ, որն իրականում համար լուրջ սպառնալիք չէ առողջության համար:
Երկու հիվանդությունների մի շարք ախտանիշներ համընկնում են. անհաղթահարելի վախի զգացում, սրտխառնոց, շնչհեղձություն եւ կրծքավանդակի ցավ: Սակայն սրտի կաթվածի դեպքում կրծքավանդակի ցավը տարածվում է նաեւ մարմնի այլ մասերի վրա` ձախ ձեռքի, պարանոցի, ծնոտի, մեջքի եւ որովայնի, իսկ խուճապային հարձակման դեպքում նման բան սովորաբար չի լինում:
Սրտի կաթվածի դեպքում սրտխառնոցը կարող է փսխման հանգեցնել, բացի այդ կարող են լրացուցիչ ախտանիշներ հայտնվել, ինչպիսիք են հազը եւ քրտնարտադրությունը:
Այդպիսի ախտանիշների դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ շտապօգնություն կանչել, քանի որ ձգձգումը կարող է հիվանդի մահվան հանգեցնել:
Խուճապային հարձակման դեպքում կարող է սրտխփոցների արագացում, ծակոցներ ձեռքերում եւ ոտքերում, դող, խեղդվելու զգացողություն, բերանի չորություն, զրնգոց ականջներում գրանցվել:
Եթե այդպիսի վիճակները հաճախ են լինում, խորհուրդ է տրվում բժշկի դիմել: Որպես կանոն, խուճապի նոպաները բուժվում են հոգեթերապիայի կամ դեղորայքի միջոցով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում