«Մանչեսթեր Յունայթեդի» 17-ամյա խաղացողի ռեկորդը եվրագավաթներում (ֆոտո) | NEWS.am Sport

«Մանչեսթեր Յունայթեդի» 17-ամյա խաղացողի ռեկորդը եվրագավաթներում (ֆոտո) | NEWS.am Sport

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Շոլա Շորեթայրը, մասնակցելով իսպանական «Ռեալ Սոսյեդադի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղին (0:0), սահմանել է ակումբային ռեկորդ:

Անգլիացին փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին և դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում եվրագավաթներում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա ռեկորդը սահմանել է 17 տարեկան 23 օրականում, հայտնում է Opta-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր 4:0 հաշվով և նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts