Քսենիա Բորդինանն ռուս աղքատ կանանց կոչ է արել երեխաներ չունենալ

Քսենիա Բորդինանն ռուս աղքատ կանանց կոչ է արել երեխաներ չունենալ

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորդինան կարծում է, որ երեխան յուրաքանչյուր կնոջ անձնական պատասխանատվությունն է։ Եվ եթե պոտենցիալ երեխայի համար մթերք, հագուստ գնելու, որակյալ կրթության համար միջոցներ չկա, ավելի լավ է ինչ-որ ժամանակով մոռանալ ծննդաբերության մասին։

«Կինը պետք է հույսը դնի իր ուժերի վրա։ Իսկ նա կարո՞ղ է դիմանալ, անհրաժեշտ ամեն ինչ երեխաներին տալ ինքնուրույն։ Կա՞ն արդյոք աշխատելու հմտություններ։ Ի՞նչ ունի նա։ Ինքնաբա՞վ է։ Սա ռեալիզմի առողջ մաս է, որն օգնությում է ապրել»,- գրել է հեռուստահաղորդավարուհին։

Միայն թե ոչ բոլոր օգտատերերն են համաձայնել աստղի հետ։ Որոշները սկսել են քննադատել Բորդինային, մյուսները կոչ են արել տրամաբանական մտածել։  «Լավ է ասել,մ երբ ինքդ իդեալական պայմաններում ես ապրում», «շնորհակալություն «արժեքավոր» խորհրդի համար։ Մի փոքր էլ, եւ կսկսի հղիության արհեսատական ընդհատումներ առաջխաղացնել»,- գրել են օգտատերերը։

Ավելի վաղ Քսենիա Բորոդինան ստիպված է եղել արդարանալ հրապարակման համար, որում նշել է, որ մարդիկ, որոնք ամսվա ընթացքում միայն 20 հազար ռուբլի են վաստակում, բավարար մոտիվացիա չունեն։

 

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
«Մեր անցյալն այնքան էլ կարեւոր չէ, որքան մեր ապագան․․․ դեպի առաջ նայիր եւ առաջ շարժվիր»․ Էդգար Իգիթյան
Read More

«Մեր անցյալն այնքան էլ կարեւոր չէ, որքան մեր ապագան․․․ դեպի առաջ նայիր եւ առաջ շարժվիր»․ Էդգար Իգիթյան

Դերասան Էդգար Իգիթյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Ախթամար» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել։ Իր Instagram-ում տեղադրված կադրին…