Ընկուզեղենը կարող է օգնել կանխել վաղաժամ մահը | NEWS.am Medicine

Ընկուզեղենը կարող է օգնել կանխել վաղաժամ մահը | NEWS.am Medicine

Ընկուզեղենի մեջ պարունակվող բուսական սպիտակուցը դրականորեն է ազդում առողջության վրա եւ նվազեցնում է 50-ից բարձր տարիք ունեցող կանանց մոտ սրտանոթային հիվանդություններից եւ դեմենցիայից վաղաժամ մահվան հավանականությունը: Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները, ովքեր նոր ուսումնասիրության արդյունքները հրապարակել են Journal of the American Heart Association-ում:

Նրանք վերլուծել են դաշտանադադարի մեջ գտնվող 50-79 տարեկան ավելի քան 100 000 կանանց տվյալները, որոնք 1993-1998թթ. մասնակցել են Women’s Health Initiative հետազոտությանը։ Կամավորները լրացրել են դիետայի մասին հարցաթերթիկներ՝ նշելով, թե որքան հաճախ են ուտում ձու, կաթնամթերք, թռչնամիս, կարմիր միս, ձուկ, խեցեմորթներ եւ բուսական սպիտակուցներ, որոնք պարունակվում են տոֆուի եւ ընկուզեղենի, լոբազգիների ու ոլոռի մեջ: Դիտարկումների ընթացքում, որը տեւել է մինչեւ 2017-ի փետրվար, գրանցվել է 25 976 մահվան դեպք (6993-ը` սրտանոթային հիվանդություններից, եւս 7516-ը` քաղցկեղից, 2734-ը` դեմենցիայից):

Հետազոտողները փորձարկվող անձանց բաժանել են 5 հավասար խմբերի (քվինտիլների)՝ կախված կենդանական, ինչպես նաեւ բուսական սպիտակուցի օգտագործման մակարդակից: Կենդանական սպիտակուցից ստացված էներգիայի միջին մասնաբաժինը առաջին քվինտիլում կազմել է 7,5%, իսկ վերջինում՝ 16%: Բուսական սպիտակուցից էներգիայի մասնաբաժինը առաջին եւ վերջին քվինտիլներում համապատասխանաբար կազմել է 3,5% եւ 6,8%:

Արդյունքում պարզվել է, որ կանանց մոտ, ովքեր ամենից հաճախ են օգտագործել բուսական սպիտակուց, մահվան ռիսկը, անկախ պատճառներից, առաջին քվինտիլի մասնակիցների համեմատ, կրճատվել է ինը տոկոսով, իսկ սրտանոթային հիվանդություններից եւ դեմենցիայից մահվան ռիսկը՝ համապատասխանաբար 12 եւ 21%-ով: Վերամշակված կարմիր մսի օգտագործման բարձր մակարդակը դեմենցիայից մահվան հավանականությունը մեծացրել է 20 տոկոսով: Չմշակված մսի, ձվի եւ կաթնամթերքի օգտագործման բարձր մակարդակը կապված է սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկի 12, 24 եւ 11%-ով մեծացման հետ:

Ձվի ավելի շատ օգտագործումը քաղցկեղից մահացության հավանականությունը մեծացնում է 10%-ով: Ընդ որում՝ 14%-ով նվազեցնում է դեմենցիայից մահանալու հավանականությունը: Թռչնամսի օգտագործումը այս ռիսկը նվազեցնում է 15%-ով: Սակայն հստակ հայտնի չէ, թե ինչու են ձվերը մեծացնում մահվան վտանգը: Գիտնականները դա կապում են պատրաստման եղանակի հետ, քանի որ ԱՄՆ-ում ձուն հաճախ բեկոնով են տապակում:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ կարմիր մսամթերքի, ձվերի կամ կաթնամթերքի փոխարինումը ընկուզեղենով բոլոր պատճառներով մահվան ռիսկը նվազեցնում է 12-47%-ով՝ կախված սպիտակուցի փոխարինելի տեսակից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Read More

Ինչո՞ւ մարդիկ չեն հետեւում կորոնավիրուսի տարածումը կանխող միջոցառումներին․ հետազոտություն | NEWS.am Medicine

Սենթ Էնդրյուսի համալսարանից հետազոտողները որոշել են պարզել պատճառները, թե ինչու մարդիկ չեն հետեւում կորոնավիրուսի տարածման կանխմանն ուղղված սահմանափակող…