
Հայտնի երգիչ Սթիվի Ուանդերը, ով շուտով դառնում է 71 տարեկան, հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից եւ տեղափոխվել Գանա: Նման որոշումը նրան ստիպել է ընդունել «ԱՄՆ-ում տիրող քաղաքական անկայունությունը»։ Այս մասին գրում է CNN-ը։
Կույր երգիչը, որը հայտնի է այնպիսի հիթերով, ինչպիսիք են «You Are The Sunshine of My Life»-ը եւ «I Just Called To Say I Love You»-ն, հարցազրույց է տվել Օփրա Ուինֆրիին եւ հայտարարել, որ որոշել է լքել հայրենի երկիրը՝ քաղաքական անկարգությունների պատճառով:
Իսկ Գանան նա ընտրել է, քանի որ մի քանի անգամ այցելելով՝ «ընդհանրության զգացում» է ունեցել, որը չի զգում ԱՄՆ-ում։
«Ես կցանկանայի, որ ամերիկացիները կրկին ժպտան, եւ, որ դա տեղի ունենար նախքան իմ հեռանալը», — ասել է նա հեռուստահաղորդավարուհուն:
Իսկ երբ Օփրան հարցրել է, թե պատրաստվում է ընդմիշտ տեղափոխվել, պատասխանել է՝ չի ցանկանում, որ իր երեխաների երեխաներն ասեն. «Խնդրում եմ, հարգեք ինձ, խնդրում եմ, իմացեք, որ ես կարեւոր եմ, խնդրում եմ, գնահատեք ինձ», — եզրափակել է երգիչը։
Ի դեպ, սա առաջին անգամը չէ, երբ Ուանդերը խոսել է հեռանալու մասին։ Նաեւ 1994-ին՝ հարցազրույցում պատմել է, որ հիացած է Գանայով եւ ուզում է ապրել այնտեղ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
Discussion about this post