
Գերմանական «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել Լոնդոնի «Տոտենհեմը», hաղորդում է The Telegraph-ը:
Անգլիական ակումբի ղեկավարությունը դժգոհ է Ժոզե Մոուրինյոյի աշխատանքից և սկսել է փոխարինող փնտրել գլխավոր մարզիչին: Թեկնածուների թվում է նաև անգլիական «Լեսթերը» գլխավորող Բրենդան Ռոջերսը:
Պրեմյեր լիգայում «Տոտենհեմը» 5 պարտություն է կրել վերջին 6 խաղերում և 25-րդ տուրից հետո 36 միավորով 9-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում
Discussion about this post