Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» տանը լրացուցիչ ժամանակում 124:127 հաշվով պարտվել է «Վաշինգտոնին», որի կազմում 33 միավոր է հավաքել Բրեդլի Բիլը՝ ճանաչվելով ամենաարդյունավետ խաղացող:
«Լեյքերսի» կազմում ամենաարդյունավետը 31 միավոր հավաքած Լեբրոն Ջեյմսն էր:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:
NBA, կանոնավոր առաջնություն
«Լեյքերս» — «Վաշինգտոն»՝ 124:127 (լրացուցիչ ժամանակում) (33:23, 30:26, 23:31, 29:35, ОТ1 — 9:12)
«Հյուսթոն» — «Չիկագո»՝ 100:120 (24:29, 24:25, 26:46, 26:20)
«Դալաս» — «Մեմֆիս»՝ 102:92 (26:13, 28:23, 27:26, 21:30)
«Օկլահոմա» — «Մայամի»՝ 94:108 (21:23, 33:22, 23:34, 17:29)
«Յուտա» — «Շառլոտ»՝ 132:110 (35:35, 29:32, 27:23, 41:20)
«Ֆինիքս» — «Պորտլենդ»՝ 132:100 (32:26, 31:28, 37:17, 32:29)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում
Discussion about this post