ԱՄՆ-ում 94-ամյա միլիոնատեր տատիկը թոռներին պատժել է իր կապիտալը վատնելու պատճառով

ԱՄՆ-ում 94-ամյա միլիոնատեր տատիկը թոռներին պատժել է իր կապիտալը վատնելու պատճառով

Ֆլորիդայի բնակիչ Բեւերլի Շոտենսթայնը, որը 94 տարեկան է, հասել է թոռներից բազմամիլիոնանոց փոխհատուցման, որոնք կառավարում էին նրա կարողությունը, հայտնում է Bloomberg-ը:

Ֆինանսական արբիտրաժը որոշել է, որ Էվան եւ Ավի Շոտենսթայնները, ինչպես նաեւ J. P. Morgan բանկը, որտեղ նրանք խորհրդատուներ են աշխատել, պարտավոր են տատիկին վճարել ընդհանուր 19 մլն դոլար: Ընդ որում՝ հայցվորի իրավաբանները պահանջում էին 69 մլն դոլարի փոխհատուցում:

Բեւերլի Շոտենսթայնը մոտ 15 տարի առաջ իր երկու թոռներին հանձնարարել էր հոգ տանել իր կարողության մասին: Էվանը եւ Ավին, որոնք հիմա 39 եւ 33 տարեկան են, կառավարել են նրա կապիտալից շուրջ 80 մլն դոլարը:

Թոռները նրա անունից իրականացրել են ռիսկային գործարքներ եւ երկարաժամկետ ներդրումներ կատարել ֆինանսական բարդ գործիքների մեջ, որոնք չեն համապատասխանում 90-ամյա ներդրողին: Նրանք առանց տատիկի թույլտվության կատարել են ամեն տեսակի գործարքներ, որ առավելագույն միջնորդավճարներ ստանան: Դրանից բացի, թոռներին մեղադրել են Բեւերլի Շոտենսթայնի վարկային քարտով միլիոն դոլարի խարդախության եւ առնվազն մեկ ֆինանսական փաստաթղթում նրա ստորագրության կեղծման մեջ: Արբիտրաժը եղբայրների հնարավոր հանցագործությունները չի քննել, բայց գործակալության տեղեկություններով՝ նրանք արդեն հետաքրքրել են նաեւ Նյու Յորքի դատախազներին: Ինքը՝ Բեւերլի Շոտենսթայնը, մինչեւ թոռներից փոխհատուցում պահանջելը, շուրջ մեկ տարի օրագիր է պահել, որում նշել է բոլոր հնարավոր ֆինանսական չարաշահումները:

J. P. Morgan բանկը, որտեղ աշխատել են Էվան եւ Ավի Շոտենսթայնները, փորձել է գործից ձեռքերը լվանալ՝ հայտարարելով, որ կապ չունի «ընտանեկան օճառային օպերայի» հետ: Սակայն խորհրդական եղբայրներին բանկը հեռացրել է աշխատանքից, չնայած եւ վճարել է դատարանում նրանց ներկայացվածության համար:

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Read More

ՀՀ ԱԳ նախարար. Հայկական կողմը պահանջում է վերիֆիկացիոն մեխանիզմներ ներդնել, Ադրբեջանը հրաժարվում է

Անհրաժեշտ է վերիֆիկացիոն մեխանիզմներ մշակել` հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը…