Ֆրանսիան, Չեխիան եւ Լեհաստանը կողմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը

Ֆրանսիան, Չեխիան եւ Լեհաստանը կողմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը

Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իվ Լը Դրիանն անվանել է վատ ազդանշան ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումը: Նա տպավորված է «բողոքի ցույցերի հաջողությամբ» Ռուսաստանում: ԱԳ նախարարը համարում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է «իսկապես կյանքի կոչել», հաղորդում է Կոմերսանտ-ը:

«Ես համարում եմ, որ այդ ավտորիտար մոտեցումը շատ տագնապային է: Համարում եմ, որ անթույլատրելի է կասկածի ենթարկել օրենքի գերակայությունն այդ կոլեկտիվ եւ կանխարգելիչ ձերբակալություններով: Ես նաեւ կարծում եմ, որ տպավորիչ են Ռուսաստանի ամբողջ տարածքում բողոքի ցույցերի հաջողությունները»,-հայտարարել է նա France Inter.-ին տված հարցազրույցում: Լը Դրիանը կրկին կոչ է արել «լույս սփռել» Ալեքսեյ Նավալնիին թունավորելու հանգամանքների վրա:

Իր հերթին Չեխիան ԵՄ ԱԳՆ ղեկավարների խորհրդակցության ժամանակ երկուշաբթի կսատարի Ռուսաստանում այն անձանց դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնելու առաջարկը, որոնք կապ ունեն Նավալնիին ձերբակալելու հետ, հայտարարել է հանրապետության ԱԳՆ Թոմաշ Պետրշիչեկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Երկուշաբթի ԵՄ ԱԳ նախարարների խորհրդակցության ժամանակ Չեխիան կսատարի Ռուսաստանում անձանց դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնելու առաջարկը, որոնք կապ ունեն Նավալնիին ձերբակալելու հետ: Նաեւ դա կդիտարկենք ԵՄ ներկայացուցիչների հետ երկկողմանի հարաբերություններում»,-ասել է չեխ նախարարը:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդը նույնպես կոչ է արել մեծացնել Ռուսաստանի պատժամիջոցներով ճնշումը եւ սահմանափակել ԵՄ-ում «Գազպրոմի» հնարավորությունները ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախօրեին:

«Դա անելու միակ միջոցը (Ռուսաստանին ստիպել փոխել իր քաղաքականությունը – խմբ.) առանց ինքնաձիգների եւ ռումբերի՝ պատժամիջոցների օգնությամբ է: Ուստի մենք պատրաստ ենք մշակել կոնսենսուս այդ հարցի շուրջ»,-համարում է Լեհաստանի նախագահը:

Այդ առնչությամբ Լեհաստանի նախագահն առաջարկել է գործել «Գազպրոմին» ճնշելու միջոցով, առաջարկն արվել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը դադարեցնելու գաղափարը քննարկելու ֆոնին Նավալնիի իրավիճակի կապակցությամբ, ինչի մասին պնդում է նաեւ ԱՄՆ-ը:

Total
0
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Read More

Ընդդիմախոսներին լռեցնելու բոլոր գործիքները վկայում են իշխանության վախերի մասին. Իվետա Տոնոյան

Լռեցնելու ամբողջ գործիքակազմը ռազմական դրության ընթացքում իշխանության կողմից կիրառվել է՝ այդ թվում նաեւ լրատվամիջոցների խոսքի սահմանափակմանն ուղղված նախաձեռնություններ…
Կրտսեր սերժանտ Խաչատուր Սահակյանը ոչնչացրել է թշնամու մի քանի տասնյակ զինվորականի, խոցել է մեկ տանկ. ՊԲ
Read More

Կրտսեր սերժանտ Խաչատուր Սահակյանը ոչնչացրել է թշնամու մի քանի տասնյակ զինվորականի, խոցել է մեկ տանկ. ՊԲ

Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել պատերազմի հերոսական դրվագները: «Ճանաչենք մեր հերոսներին Հակառակորդի գրոհող ստորաբաժանումներն ու կրակային միջոցները…