
SARS-CoV-2 կորոնավիրուսի գենոմի որոշ կտորներ կարող են ներառվել մարդու գենոմի մեջ: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները: Նրանք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են bioRxiv պորտալում:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հետազոտության հեղինակները հակադարձ տրիսկրիպտազի (ՀՏ) գենը (ֆերմենտ, որը ՌՆԹ-ն ԴՆԹ-ի է վերածում) ներառել են մարդու բջիջների մեջ եւ բազմացրել են SARS-CoV-2–ով բջիջները: Այս կերպ նրանց հաջողվել է ապացուցել այն վարկածը, ըստ որի SARS-CoV-2-ի ՌՆԹ գենոմը կարող է ինտեգրվել մարդու ԴՆԹ քրոմոսոմների մեջ:
Այս փորձարկման մեջ օգտագործվել է ՄԻԱՎ-ի ՀՏ գենը, ինչպես նաեւ օգտագործվել են մարդու ԴՆԹ-ի հաջորդականությունները, ինչպիսիք են LINE-1-ի տարրերը, որոնք ռետրովիրուսային վարակների մնացորդներն են համարվում: Արդյունքում SARS-CoV-2-ի ՌՆԹ բեկորների մի մասը վերափոխվել է ԴՆԹ-ի եւ ինտեգրվել է մարդու քրոմոսոմների մեջ: Այս ամենը տեղի է ունեցել ֆերմենտներ արտադրող բջիջների շնորհիվ:
Ըստ գիտնականների` եթե LINE-1-ի հաջորդականությունը մարդու բջիջներում ՀՏ է առաջացնում է, ապա SARS-CoV-2-ի ինտեգրումը կարող է լինել նաեւ այն մարդկանց օրգանիզմում, ովքեր հիվանդ են COVID-19-ով: Բացի այդ, նույնը պատահում է նրանց հետ, ովքեր վարակվել է SARS-CoV-2-ով եւ ՄԻԱՎ-ով:
Հետազոտողները կարողացել են այս մեթոդով բացատրել կորոնավիրուսի ախտորոշման դրական արդյունքները նրանց մոտ, ով արդեն տարել է վարակը եւ այլեւս վարակիչ չէ: Մասնագետների կարծիքով` այս հայտնագործությունը կարող է դանդաղեցնել COVID-19-ի հետազոտությունը եւ դրա` ՊՇՌ համակարգերի թեստերի վրա հիմնված բուժման որոնումները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
Discussion about this post