«Ժողովուրդ». Ինչու Գլխավոր դատախազությունը ընթացք չի տալիս նախկին պաշտոնյաների դիմումներին

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն այս օրերին պատրաստակամություն են հայտնում Հայաստան գալու եւ իրենց մասնակցությունն ունենալու սահմանի պաշտպանության գործին:


Միեւնույն ժամանակ նրանք դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրենց նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու եւ Հայաստան անխոչընդոտ վերադառնալու համար:


Եվ չնայած Արցախում լարվածության հենց առաջին օրն էր Գլխավոր դատախազություն դիմել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, սակայն մինչեւ այժմ այդ գերատեսչությունից արձագանք չի եղել, եւ վերջիններս չեն կարողանում գալ Հայաստան: Ավելին, ՀՀ գլխավոր դատախազությունը չի պատասխանում անգամ լրատվամիջոցների հարցերին, եւ «Ժողովուրդ» օրաթերթը չի կարողանում իր հարցի պատասխանը ստանալ գերատեսչությունից:


«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանին՝ ճշտելու համար՝ արդյոք որեւէ քաղաքական խնդիր է առկա: Ի՞նչ են մտածում իշխանությունները եւ ինչու ընթացք չեն տալիս նախկին պաշտոնյաների դիմումին: Ի պատասխան՝ Մանե Գեւորգյանը նշել է. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատորեն վերադառնալ Հայաստան, իսկ մնացածի պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազությունն է»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Total
1
Shares
Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Posts
Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ քննարկվում է գործի նյութերի տրամադրման մասին միջնորդությունը
Read More

Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ քննարկվում է գործի նյութերի տրամադրման մասին միջնորդությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ քննարկվում է գործի նյութերի տրամադրման մասին միջնորդությունը:…
ՄԻՊ-ին հրապարակային վիրավորանք հասցնելու մասին պաշտոնատար անձանց գրառումները կուղարկվեն դատախազություն․Թաթոյան
Read More

ՄԻՊ-ին հրապարակային վիրավորանք հասցնելու մասին պաշտոնատար անձանց գրառումները կուղարկվեն դատախազություն․Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ  հրապարակային վիրավորանք հասցնելու եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար պաշտոնատար անձանց…
Read More

Դահիճի արյունը վիրահատական արյունից հստակ տարանջատելու խնդիր ունենք. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում հակադարձել է ադրբեջանցուն

Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում բարձրացրել եմ արհեստական բանականության ռազմականացման աղետալի հետեւանքների հարցը արցախյան հակամարտության գոտում: Այս մասին Facebook-ի…